Ռունին հակված է մնալ «Մանչեսթեր Յունայթեդում»


Ռունին հակված է մնալ «Մանչեսթեր Յունայթեդում»
Հունիս 10 18:47 2017

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունին, ով մեկ տարի անց կարող է դառնալ ազատ գործակալ, չնայած խաղային պրակտիկայի պակասին, դիտարկում է անգլիական ակումբում ևս մեկ մրցաշրջան անցկացնելու հնարավորությունը:

Հաղորդվում է, որ 31-ամյա հարձակվողը կարիերայի շարունակման այլընտրանքային տարբերակներ քիչ ունի: Ռունին չի ցանկանում տեղափոխվել Չինաստան, իսկ նրա նախկին ակումբը՝ «Էվերթոնը», չի կարող նրան վճարել շաբաթական 250 հազար ֆունտ:

Տվյալ պահին Ռունին հակված է մնալու «Մանչեսթեր Յունայթեդում»: Հարձակվողի օգտին է նաև այն, որ ակումբը չի երկարաձգում պայմանագիրը Զլատան Իբրահիմովիչի հետ:
Անգլիայի նախորդ առաջնության 25 խաղերում Ռունին խփել է 5 գնդակ և կատարել է 5 փոխանցում: