1$ = 0 AMD 1€ = 0 AMD

Վերաբացվել է Կասյան փողոցին հարող հրապարակում գտնվող գյուղատնտեսական տոնավաճառը

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը և Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանն այսօր մասնակցել են Կասյան փողոցին հարող հրապարակում գտնվող գյուղատնտեսական տոնավաճառի վերաբացման արարողությանը: ՀՀ գյուղատնտեսության նախարարը՝ Երևանի քաղաքապետի տեղակալի ուղեկցությամբ շրջել է տոնավաճառում, գնումներ կատարել, զրուցել գյուղացիների և գնորդների հետ: «Կարևորն այն է, որ գյուղատնտեսական տոնավաճառն այս տարի ևս վերաբացվեց: Մաշտոցի պողոտային հարակից տարածքում ևս նախատեսվում է վերաբացել գյուղատնտեսական տոնավաճառը՝ համապատասխան պահանջարկի դեպքում»,- նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:

ՀՀ գյուղատնտեսության նախարարը, անդրադառնալով տոնավաճառում իրացվող գյուղմթերքի գներին, նշել է, որ միշտ շուկան է ձևավորում գինը, և այս գյուղատնտեսական տոնավաճառը հարմար է թե գյուղացու, թե քաղաքացու համար նրանով, որ սակարկելու հնարավորություն կա:

Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանն էլ հիշեցրել է, որ երբ բացօթյա առևտուրը կանոնակարգելու ուղղությամբ կոնկրետ քայլեր ձեռնարկվեցին, մտավախություն կար, որ դրանից կարող են տուժել նաև գյուղացիները: Սակայն նման անցանկալի զարգացում տեղի չի ունեցել, քանի որ անմիջապես հետևել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարականը` մայրաքաղաքի վարչական շրջաններում երեք տասնյակից ավելի գյուղատնտեսական փոքր շուկաներ բացելու վերաբերյալ: Փոխքաղաքապետը նաև նշել է, որ անհրաժեշտության դեպքում գյուղմթերքի տոնավաճառների համար կտրամադրվեն նոր տարածքներ, իսկ Գյուղատնտեսության նախարարության հետ համագործակցությունը կլինի շարունակական:

Տոնավաճառին, որը կկազմակերպվի յուրաքանչյուր շաբաթ և կիրակի օրերին, մասնակցում են հանրապետության տարբեր մարզերի շուրջ 125 գյուղացիական տնտեսություններ, որոնք սպառողներին ներկայացնում են բացառապես սեփական արտադրանքը:

ՀՀ Նախագահի նախաձեռնությամբ 2011 թվականից կազմակերպվող այս տոնավաճառների համար մասնակցության պայմաններն անփոփոխ են: Մասնակցությունը տոնավաճառին թույլատրվում է միայն գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնների (ԳԱՄԿ) կողմից տրված համապատասխան տեղեկանքների առկայության դեպքում, որոնք հավաստում են, որ վաճառքի ներկայացվող ապրանքը հանդիսանում է տվյալ մասնակցի սեփական արտադրանքը:

Առևտրային միջնորդների մասնակցությունը տոնավաճառին բացառելու նպատակով կազմակերպիչների կողմից տեղում իրականացվում է վերահսկողություն:

Տոնավաճառի մասնակիցներին ՀՀ գյուղատնտեսության նախարարությունն անվճար տրամադրել է հարմարավետ վրաններ, վաճառասեղաններ, կշեռքներ ու սայլակներ: Երևանի քաղաքապետարանն աջակցել է տարածքի տրամադրման հարցում և յուրաքանչյուր տոնավաճառի օրվա ավարտին իրականացնելու է տարածքի մաքրման աշխատանքներ: Տոնավաճառի տարածքում հասարակական կարգը և երթևեկությունը կարգավորում է ՀՀ ոստիկանությունը:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին

loading...
Լրահոս
Արմենչիկի գեղեցիկ ընտանիքը (լուսանկարներ) Պատահարից 4 օր անց «ՎԱԶ-2106»-ի վարորդը, հիվանդանոցում գիտակցության չգալով, մահացել է Շաբաթօրյակի ընթացքում մայրաքաղաքում հավաքվել և աղբավայր է տեղափոխվել շուրջ 335 տոննա աղբ Սերժ Սարգսյանը հրավիրել է խորհրդակցություն 2018թ. կայանալիք խոշոր միջոցառումների վերաբերյալ Արցախում ժամկետային զինծառայողը սպանության զոհ է դարձել. ձերբակալվել է կրտսեր սերժանտ Հայ մասնակիցը շարունակում է իր հիանալի ելույթները ռուսական «Голос»-ում (տեսանյութ) Ադրբեջանը շփման գծում մեկ շաբաթում արձակել է 2300 կրակոց Ուշադրություն. տեսագրությունում պատկերված անձը կասկածվում է կողոպուտ կատարելու մեջ Հյուրանոցի ադմինիստրատորները մարմնավաճառներին կացարան են տրամադրել ու յուրաքանչյուր հաճախորդից միջնորդավճար ստացել Ավտովթար Վեդիում․ ուղեւորը մահացել է Մոսկվայում հայերն ու տաջիկները ծեծել են իրար Լայնածավալ սանմաքրման աշխատանքներ` Հրազդանի կիրճում, Հաղթանակ և Նոր Արաբկիր զբոսայգիներում Կորել է քաղաքացի Վրաերթ՝ Շիրակի և Շարուրի փողոցների խաչմերուկին Կրասնոդարում հայերը կրակել են իրար վրա․ կան զոհեր (տեսանյութ) Տարոն Մարգարյանի 11 միլիոնանոց նվերը Արայիկ Հովհաննիսյանին. բյուջեն վատնելու հերթական օրինակը Արտակարգ դեպք Երևանում. ՀՀ ՊՆ վարչական շենքի մոտ անհայտ անձը գազային ատրճանակով կրակել է 37-ամյա կնոջ շան ուղղությամբ Վաղ առավոտյան Երևանում մեկնարկել է համաքաղաքային շաբաթօրյակը Փորձել է ինքնասպան լինել՝ կտրելով երակները Եթե ես չլինեի, Ջիգարխանյանին վաղուց կորցրած կլինեիք․ Վիտալինան պատասխանել է մեղադրանքներին (տեսանյութ) Եղվարդում տուն է այրվել (լուսանկարներ) Արցախում երկու զինվոր է մահացել. նախնական տվյալներով՝ զենքի օգտագործման կանոնների խախտման հետեւանքով Տեսագրությունում պատկերված անձը կասկածվում է Արարատի մարզի Դարակերտ գյուղի տներից մեկից գողություն կատարելու մեջ (տեսանյութ) Ավանում մոտ 60 տարեկան կնոջ են վրաերթի ենթարկել 31-ամյա երիտասարդը պարտքերի պատճառով փորձել է նետվել ձորը