1$ = 0 AMD 1€ = 0 AMD

Ուժեղացված հսկողություն՝ «Զվարթնոցի» տարածքում (լուսանկարներ, տեսանյութ)

ՀՀ վարչապետի կողմից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին տրված հանձնարարականի համաձայն՝ «Զվարթնոց» օդանավակայանում մեկշաբաթյա ժամկետում պրոֆիլակտիկ աշխատանքներ կկատարվեն տաքսի ծառայություններ մատուցողների կողմից լիցենզավորման մասին օրենսդրության խախտումները դադարեցնելու նպատակով:

Կքննարկվեն նաև Երևան-Զվարթնոց ուղղությամբ գործող երթուղիների արդիականացման հնարավորությունները։ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը հունիսի 9-ին այցելեց «Զվարթնոց» օդանավակայան՝ պատասխանատուների հետ տեղում քննարկելու ստեղծված իրավիճակի լուծման ուղիներն ու հնարավորությունները։ «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում պայմանագրային հիմունքներով գործում է տաքսի ծառայություն՝ գեղեցիկ, մաքուր, հարմարավետ մեքենաներով։

Մեծ ցուցանակներին այդ մեքենաներով Երևան և հանրապետության մի շարք մարզեր հասնելու սակագներն են։ Նախարարն ընդգծեց, որ պետք է այլընտրանք լինի, մի քանի ընկերություններ աշխատեն և բոլորի համար հավասար պայմաններ լինեն։ Օդանավակայանի տնօրինության հետ նախարարը քննարկեց օրինական տաքսիների գործունեությունն ապահովելու, առաջիկա երկու օրերին մի քանի ընկերությունների հետ պայմանագրեր կնքելու հարցը՝ պարտադիր պայման համարելով մեքենաների որակը և վարորդների պատշաճ տեսքը։

Բացի այդ, օդանավակայանում ներկայում տաքսի ծառայություն մատուցող ընկերությանը հանձնարարվեց վերանայել սակագների գովազդային վահանակների քանակը, ապահովել քարտային վճարումների կարգը, ինչպես նաև վերանայել սակագները։ Նախարարն ընդգծեց, որ տաքսիներին զուգահեռ պետք է նաև Երևանից օդանավակայան և հակառակ ուղղությամբ ավտոբուսային փոխադրումներ կազմակերպվեն։

Նա նախարարության տրանսպորտի վարչությանը և լիցենզավորմանը գործակալությանը հանձնարարեց այդ ուղղությամբ կոնկրետ աշխատանքներ իրականացնել։ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության ՀՀ տրանսպորտային տեսչության կողմից «Զվարթնոց» օդանավակայանում անօրինական տաքսի ծառայություն մատուցող մեքենաները հայտնաբերելու նպատակով առավել խստացված հսկողություն է իրականացվում։ «Հրազդան էքսպո» ընկերության տաքսի ծառայություն մատուցող մեքենայի վարորդը երկար փնտրտուքից հետո այդպես էլ լիցենզիայի կտրոնը չգտավ։

Տեսչության աշխատակիցները, արձանագրելով անօրինական տաքսի վարելու փաստը, իրենց բազային տվյալներով ճշտեցին, որ մեքենան նախկինում լիցենզավորված է եղել, սակայն պարտքը չմարելու պատճառով՝ այն կասեցվել է։ Իր մեքենային տաքսի «Ռուզան» անվանումը տված վարորդն էլ, պարզվում է ինքնագործունեությամբ է զբաղվում։ Ինքն իր ճաշակով ներկել, ձևավորել է իր մեքենան և ծառայություն է մատուցում։

Տաքսու տարբերանշանով հաջորդ մեքենայի վարորդը ոչ միայն տաքսի ծառայություն մատուցելու թույլտվություն, նույնիսկ վարորդական իրավունքի վկայական չուներ: ՀՀ տրանսպորտային տեսչության աշխատակիցները նախարարին տեղեկացրին, որ առավոտից արդեն 30-ից ավելի չլիցենզավորված տաքսիներ են հայտնաբերվել, կազմվել են արձանագրություններ։

Վահան Մարտիրոսյանը տեսչության պատասխանատուներին հանձնարարեց շուրջօրյա հսկողություն իրականացնել օդանավակայանի տարածքում։ Ոստիկանության ներկայացուցիչներն իրենց հերթին նշեցին, որ կաշխատեն ուժեղացված ռեժիմով, աշխատանքներ կտանեն առանց համապատասխան փաստաթղթերի տաքսի ծառայություն մատուցող վարորդներին հայտնաբերելու ուղղությամբ։

loading...
Լրահոս
Շուրթերի խնամքը․ ինչպե՞ս ճիշտ խնամել եւ խուսափել ճաքերից Երբ ներշնչում է մայր բնությունը․ նորաձեւության եւ բնության միաձուլումը (ֆոտոշարք) Հին ու բարի ոճով․ Սառա Ջեսիկա Փարքերը՝ Oscar de la Renta-ի զգեստով (լուսանկարներ) Առանց տեղումների եղանակ է սպասվում Տեսախցիկը ֆիքսել է Արարատի մարզի Նիզամի գյուղում մթերային խանութից գողություն կատարողին (տեսանյութ) Քիմ Քարդաշյանի մեքենաները թալանել են, փորձել են ներխուժել նրա տուն (լուսանկարներ) Էրդողանի ղեկավարած Թուրքիան Եվրամիությունում տեղ չունի Կինը հանձնեց Արցախյան պատերազմի մասնակից հանգուցյալ ամուսնուն պատկանող զինամթերքը Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Տաջիկստանի նախագահին Դատավորի եղբորորդին դատապարտվեց ազատազրկման Նշվել է ՀՀ զինված ուժերի հրթիռային զորքերի և հրետանու կազմավորման 25-րդ տարեդարձը Արմենչիկի գեղեցիկ ընտանիքը (լուսանկարներ) Պատահարից 4 օր անց «ՎԱԶ-2106»-ի վարորդը, հիվանդանոցում գիտակցության չգալով, մահացել է Շաբաթօրյակի ընթացքում մայրաքաղաքում հավաքվել և աղբավայր է տեղափոխվել շուրջ 335 տոննա աղբ Սերժ Սարգսյանը հրավիրել է խորհրդակցություն 2018թ. կայանալիք խոշոր միջոցառումների վերաբերյալ Արցախում ժամկետային զինծառայողը սպանության զոհ է դարձել. ձերբակալվել է կրտսեր սերժանտ Հայ մասնակիցը շարունակում է իր հիանալի ելույթները ռուսական «Голос»-ում (տեսանյութ) Ադրբեջանը շփման գծում մեկ շաբաթում արձակել է 2300 կրակոց Ուշադրություն. տեսագրությունում պատկերված անձը կասկածվում է կողոպուտ կատարելու մեջ Հյուրանոցի ադմինիստրատորները մարմնավաճառներին կացարան են տրամադրել ու յուրաքանչյուր հաճախորդից միջնորդավճար ստացել Ավտովթար Վեդիում․ ուղեւորը մահացել է Մոսկվայում հայերն ու տաջիկները ծեծել են իրար Լայնածավալ սանմաքրման աշխատանքներ` Հրազդանի կիրճում, Հաղթանակ և Նոր Արաբկիր զբոսայգիներում Կորել է քաղաքացի Վրաերթ՝ Շիրակի և Շարուրի փողոցների խաչմերուկին