1$ = 0 AMD 1€ = 0 AMD

Ուժեղացված հսկողություն՝ «Զվարթնոցի» տարածքում (լուսանկարներ, տեսանյութ)

ՀՀ վարչապետի կողմից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին տրված հանձնարարականի համաձայն՝ «Զվարթնոց» օդանավակայանում մեկշաբաթյա ժամկետում պրոֆիլակտիկ աշխատանքներ կկատարվեն տաքսի ծառայություններ մատուցողների կողմից լիցենզավորման մասին օրենսդրության խախտումները դադարեցնելու նպատակով:

Կքննարկվեն նաև Երևան-Զվարթնոց ուղղությամբ գործող երթուղիների արդիականացման հնարավորությունները։ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը հունիսի 9-ին այցելեց «Զվարթնոց» օդանավակայան՝ պատասխանատուների հետ տեղում քննարկելու ստեղծված իրավիճակի լուծման ուղիներն ու հնարավորությունները։ «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում պայմանագրային հիմունքներով գործում է տաքսի ծառայություն՝ գեղեցիկ, մաքուր, հարմարավետ մեքենաներով։

Մեծ ցուցանակներին այդ մեքենաներով Երևան և հանրապետության մի շարք մարզեր հասնելու սակագներն են։ Նախարարն ընդգծեց, որ պետք է այլընտրանք լինի, մի քանի ընկերություններ աշխատեն և բոլորի համար հավասար պայմաններ լինեն։ Օդանավակայանի տնօրինության հետ նախարարը քննարկեց օրինական տաքսիների գործունեությունն ապահովելու, առաջիկա երկու օրերին մի քանի ընկերությունների հետ պայմանագրեր կնքելու հարցը՝ պարտադիր պայման համարելով մեքենաների որակը և վարորդների պատշաճ տեսքը։

Բացի այդ, օդանավակայանում ներկայում տաքսի ծառայություն մատուցող ընկերությանը հանձնարարվեց վերանայել սակագների գովազդային վահանակների քանակը, ապահովել քարտային վճարումների կարգը, ինչպես նաև վերանայել սակագները։ Նախարարն ընդգծեց, որ տաքսիներին զուգահեռ պետք է նաև Երևանից օդանավակայան և հակառակ ուղղությամբ ավտոբուսային փոխադրումներ կազմակերպվեն։

Նա նախարարության տրանսպորտի վարչությանը և լիցենզավորմանը գործակալությանը հանձնարարեց այդ ուղղությամբ կոնկրետ աշխատանքներ իրականացնել։ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության ՀՀ տրանսպորտային տեսչության կողմից «Զվարթնոց» օդանավակայանում անօրինական տաքսի ծառայություն մատուցող մեքենաները հայտնաբերելու նպատակով առավել խստացված հսկողություն է իրականացվում։ «Հրազդան էքսպո» ընկերության տաքսի ծառայություն մատուցող մեքենայի վարորդը երկար փնտրտուքից հետո այդպես էլ լիցենզիայի կտրոնը չգտավ։

Տեսչության աշխատակիցները, արձանագրելով անօրինական տաքսի վարելու փաստը, իրենց բազային տվյալներով ճշտեցին, որ մեքենան նախկինում լիցենզավորված է եղել, սակայն պարտքը չմարելու պատճառով՝ այն կասեցվել է։ Իր մեքենային տաքսի «Ռուզան» անվանումը տված վարորդն էլ, պարզվում է ինքնագործունեությամբ է զբաղվում։ Ինքն իր ճաշակով ներկել, ձևավորել է իր մեքենան և ծառայություն է մատուցում։

Տաքսու տարբերանշանով հաջորդ մեքենայի վարորդը ոչ միայն տաքսի ծառայություն մատուցելու թույլտվություն, նույնիսկ վարորդական իրավունքի վկայական չուներ: ՀՀ տրանսպորտային տեսչության աշխատակիցները նախարարին տեղեկացրին, որ առավոտից արդեն 30-ից ավելի չլիցենզավորված տաքսիներ են հայտնաբերվել, կազմվել են արձանագրություններ։

Վահան Մարտիրոսյանը տեսչության պատասխանատուներին հանձնարարեց շուրջօրյա հսկողություն իրականացնել օդանավակայանի տարածքում։ Ոստիկանության ներկայացուցիչներն իրենց հերթին նշեցին, որ կաշխատեն ուժեղացված ռեժիմով, աշխատանքներ կտանեն առանց համապատասխան փաստաթղթերի տաքսի ծառայություն մատուցող վարորդներին հայտնաբերելու ուղղությամբ։

loading...
Լրահոս
Սոֆի Մխեյանի նոր ֆոտոշարքը Տեսանկարահանել է սեռական հարաբերությունը եւ սպառնացել տարածել Դի է հայտնաբերվել Ռուսական հոկտեմբերյան հեղափոխության հարյուրամյակը եւ Հայաստանի դասերը Ավտոմեքենա է այրվել Արդարադատության նախարարն ընդունել է Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ներկայացուցիչներին Մետրոյում պայթյունի մասին ահազանգ է ստացվել Պարույր Հայրիկյանը հացադուլ է անում ԿԸՀ-ի դիմաց (տեսանյութ, ուղիղ) Ինչպիսին է ամենագեղեցիկ աղջիկը (լուսանկարներ) ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանի «օյինբազ» ստերը Բակո Սահակյանը Ֆրանսիայում է Լարսը բաց է Լույս չի լինելու Երեւանում եւ 4 մարզերում Հակաբիոտիկների նկատմամբ կայունության խնդիրն ամենալրջագույն մարտահրավերներից է մարդկության համար Երեւանում հարբած տղամարդը դանակով հարձակվել է վարորդի եւ ուղեւորների վրա Վանաձորում տեղի ունեցած սպանության մեջ կասկածվող անձը ձերբակալվել է Դոլարի փոխարժեքը՝ այսօր Անձրեւներ են սպասվում․ եղանակը՝ առաջիկա օրերին ԱՄՆ -ում գործող ARTN հեռուստաընկերության տնօրեն Ռոբերտ Օխլաղչյանի շնորհավորանքը ArmDay.am- ին Վանաձորի ավագանու լիազորությունները պետք է դադարեցվեն և նշանակվեն արտահերթ ընտրություններ. Մարուքյանը կդիմի Կառավարություն Ո՞ւմ չի կարելի արծաթ կրել Ինչպե՞ս մաքրել գազօջախի բռնակների վրայի յուղն ու կեղտը. հիանալի միջոց Իմաստուն կանանց գաղտնիքները Վարչապետ Կարեն Կարապետյանը զույգ թոռ է ունեցել Մեծ Բրիտանիայի 91-ամյա թագուհին ձիով զբոսանք է կատարել