Հայտնի է ԲՀԿ համամասնական ցուցակի հինգ թեկնածուների անունները


Հայտնի է ԲՀԿ համամասնական ցուցակի հինգ թեկնածուների անունները
Հունվար 22 11:47 2017

2017 թվականի ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ԲՀԿ-ն կմասնակցի միայնակ: Armday.am-ին հայտնի է դարձել, որ ընտրություններում ԲՀԿ համամասնական ցուցակը կգլխավորի Գագիկ Ծառուկյանը: Համամասնական ցուցակի երկորդ տեղում լինելու է գործարար Խաչատուր Սուքիասյանը, երրորդում՝ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը: Համատասխանաբար չորրորդ եւ հինգերորդ տեղերում կլինեն Նաիրա Զոհրաբյանը եւ ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը:

Նշենք, որ ցուցակը երեք անդամները ռեյտինգային ընտրակարգով ընտրություններին չեն մանսակցի: Տեղեկություններ կան, որ Նաիրա Զոհրաբյանը կառաջադրվի թիվ 4 ընտրատարածքից, իսկ Ստեփան Դեմիրճյանի հարցը դեռ վերջնական լուծված չէ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկություններ հրապարակվեցին, որ ԲՀԿ նախընտրական շտաբը գլխավորելու է Խաչատուր Սուքիասյանը: Վերջինս մամուլի խոսնակի միջոցով հերքեց այս տեղեկությունները: ԲՀԿ նախընտրական շտաբի պետ նշանակվեց ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը:

Armday.am