Բավարիան Լիոնի կիսապաշտպանի համար կվճարի 40 մլն եվրո


Բավարիան Լիոնի կիսապաշտպանի համար կվճարի 40 մլն եվրո
Հունիս 9 22:32 2017

Մյունխենի «Բավարիան» մոտ է Լիոնի «Օլիմպիկի» կիսապաշտպան Կորենտին Տոլիսոյի հետ պայմանագիր կնքելուն,- տեղեկացնում է «L'Équipe»-ը:

22-ամյա ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը ֆրանսիական ակումբի հետ լրանում է 2022 թվականին, սակայն կիսապաշտպանը կարող է փոխել ակումբային գրանցումն արդեն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում:

Բացի այդ, կիսապաշտպանը հայտարարել էր Չեմպիոնների լիգայում հանդես գալու ցանկության մասին: Հաղորդվում է, որ մյունխենյան ակումբը Տոլիսոյի տրանսֆերի դիմաց «Օլիմպիկին» պատրաստվում է վճարել 40 մլն եվրո:

Ըստ շշուկների` Տոլիսոյի ծառայություններով հետաքրքրված են նաև «Յուվենտուսը», «Չելսին», «Տոտենհեմը» և «Մանչեսթեր Սիթին»:

Նշենք, որ Տոլիսոն հայտնվել է ՈւԵՖԱ-ի Եվրոպա լիգայի 2016/17թթ. մրցաշրջանի խորհրդանշական հավաքականում: