1$ = 0 AMD 1€ = 0 AMD

Հայաստանից բանջարեղենի արտահանումը համարվում է ռիսկային. ՊԵԿ-ի պատասխանը՝ Նաիրա Զոհրաբյանին

Հայաստանի Պետեկամուտների կոմիտեն պարզաբանում է ներկայացրել ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի նախօրեի հայտարարության կապակցությամբ, ըստ որի Բագրատաշենի անցակետի մոտ մի քանի տասնյակ բնակիչներ չեն կարողանում բանջարեղեն անցկացնել սահմանից:

ՄԵՊ-ի պարզաբանման մեջ նշվում է.

«ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հայտարարության վերաբերյալ պետական եկամուտների կոմիտեն անհրաժեշտ է համարում պարզաբանել, որ համաձայն ՀՀ կառավարության՝ 2015թ. հուլիսի 30-ի N 865-Ն որոշման եւ ԵՏՄ անդամ երկրների միջեւ կնքված համաձայնագրի՝ հանրապետության տարածք 50 կիլոգրամը գերազանցող պտուղ-բանջարեղենի ներկրումը համարվում է ակնհայտ առեւտրային քանակությամբ ներմուծում, որը պետք է իրականացվի համապատասխան մաքսատուրքի եւ հարկերի վճարմամբ: ՊԵԿ տվյալներով օրվա ընթացքում մի քանի անգամ անձնական օգտագործման համար թույլատրված քանակով (մինչեւ 50կգ) ներկրում կատարելու եւ կուտակելու ճանապարհով օրական մոտ 8 տոննա բանջարեղեն է մտնում Հայաստան, որն ակնհայտ առեւտրային քանակ է:

Մյուս կողմից՝ հաշվի առնելով, որ Ռուսաստանի Դաշնությունը երրորդ երկրներից որոշ ապրանքների, այդ թվում՝ բանջարեղենի ներմուծման նկատմամբ միակողմանի սահմանափակումներ է կիրառում՝ ըստ օպերատիվ տեղեկատվության՝ առկա է ռիսկ, որ այդ դրույթը շրջանցելու նպատակով երրորդ երկրներից բանջարեղենը ներկրվում է ՀՀ եւ ապրանքային խմբաքանակների ձեւավորմամբ արտահանվում՝ ձեռքբերված համապատասխան փաստաթղթերով ներկայացվելով որպես հայկական ծագման գյուղմթերք:

Ռուսաստանի մաքսային մարմնի կողմից նման դեպքերի բացահայտման արդյունքում ՀՀ-ից բանջարեղենի արտահանումը համարվում է ռիսկային: Արդյունքում տուժում է տեղական արտադրողը, ով չի կարողանում իսկապես հայկական գյուղմթերքն արտահանել ՌԴ շուկա: Այդ պատճառով ՀՀ մաքսային ծառայությունը օրենքով սահմանված լիազորությունների շրջանակում հսկողություն է իրականացնում դեպի ՌԴ գյուղմթերքի արտահանման նկատմամբ՝ երրորդ երկրների ծագման գյուղմթերքը որպես ՀՀ ծագման գյուղմթերք ՌԴ արտահանելու փորձերը կասեցնելու նպատակով»:

loading...
Լրահոս
Երևանի Կենտրոն վարչական շրջանում ջրամատակարարումը կդադարեցվի Միշա Գալուստյանը հրապարակել է իր կնոջ լուսանկարը՝ ցնցուղ ընդունելիս Որսը կարգելվի «Խոսրովի անտառ»-ին հարող որսահանդակներում Եղանակը Հայաստանում 2018թ. հունվարի 1-ից այլ պետություններում գրանցված մարդատար ավտոմեքենայով ՀՀ ժամանող անձանցից գումար չի գանձվի. ՊԵԿ 38-ամյա Շպռոտը՝ սուպերկարճ սպիտակ զգեստով (լուսանկարներ) Բնության հատուկ պահպանվող տարածքները գտնվում են շուրջօրյա խստացված հսկողության տակ. ԲՆ ԱԱ. Մաքսիմ Մանուկյանը 1/4 եզրափակիչում է, Կարեն Ասլանյանը հաղթեց մեկնարկում, Վազգեն Խաչատրյանը պարտվեց՝ 0:8 Մեր գործընկերները ոչ ադեկվատ պահվածք են դրսևորում. «Ելք»-ի ավագանին՝ «Երկիր ծիրանիի» մասին Վագոն տնակում հայտնաբերվել էր Աշտարակի բնակչի դին՝ հրազենային բազմաթիվ վնասվածքներով Կոյուղաջրերը լցվել են նկուղ. ՄԻՊ-ի առաջարկով «Վեոլիա Ջուր»-ը հիմնանորոգում կիրականացնի Ուկրաինան արգելել է Եվգենի Պետրոսյանի մուտքը երկիր Սերժ Սարգսյանը մեկնում է Սոչի, որտեղ կհանդիպի Վլադիմիր Պուտինի հետ. օրակարգը հայտնի է Սիրուշոն՝ Պերճ Զեյթունցյանի մասին. լուսանկար Աղետ լինելուց հետո անմիջապես պետք է նախարա՞ր հանել. Կարեն Կարապետյան Ուշադրություն, սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. Խուսափե’ք արեւի ճառագայթներից Վրաստանում վթարի ենթարկված ՀՀ քաղաքացիների կյանքին վտանգ չի սպառնում Պետք է հասցեական գնանք այն տնտեսվարողի մոտ, որը դեռ չի մտել խաղի կանոնների մեջ. վարչապետ Վարդենիսում անչափահաս աղջիկը ինքնասպանության փորձ է արել Ըմբշամարտ. Աշխարհի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի պարգևատրումը (տեսանյութ) Դանակահարություն՝ ավազակային հարձակման ժամանակ. hարուցվել է քրեական գործ Ծանր և առանձնապես ծանր հանցագործությունները նվազել են, դրանց բացահայտման ցուցանիշները՝ բարելավվել. Գլխավոր դատախազություն Իսլամականացված հայուհին հրապարակավ պատմել է ճշմարտությունն իր ընտանիքի մասին «Հրապարակ».Գարեգին Բ-ն անգամ իրեն նվիրված անձանց է կասկածում Հրդեհներ խոտածածկ տարածքներում