«Հրապարակ». Իոաննիսյանի դեմ գործը կարող է մնալ իշխանության կոկորդին. Կոստանյանն ասել էր` «պրոբլեմ կունենանք»


«Հրապարակ». Իոաննիսյանի դեմ գործը կարող է մնալ իշխանության կոկորդին. Կոստանյանն ասել էր` «պրոբլեմ կունենանք»
Հունիս 9 08:30 2017

«Հրապարակ» թերթը գրում է. «Դանիել Իոաննիսյանի դեմ հարուցված քաղհայցը կարող է մնալ իշխանությունների կոկորդին։ Հիշեցնենք, որ խոսքը ՀՀԿ-ական այն տնօրենների մասին է, որոնք ընտրությունների նախօրեին ՀՀԿ-ի համար ցուցակներ էին կազմել, մոբիլիզացրել կոլեկտիվներին ու ծնողներին եւ այդ ամենը խոստովանել հեռախոսազրույցներում, որոնք ձայնագրվել էին Իոաննիսյանի կողմից եւ հրապարակվել։

Հետագայում նրանցից 30-ը պատվի, արժանապատվության հայցով դիմել էր դատարան՝ նաեւ պահանջելով 2-ական միլիոն դրամ ֆինանսական փոխհատուցում «բարոյական վնասի դիմաց»։

«Հրապարակ»-ը տեղեկացավ, որ այս դատական հայցի մտահղացումը պատկանում է Դավիթ Հարությունյանին եւ Հրայր Թովմասյանին։ Սահմանադրության եւ Ընտրական օրենսգրքի «հայրերը» որոշել են պատժել հանդգնություն դրսեւորած երիտասարդին։ Եվրադատարանում ՀՀ ներկայացուցիչ Գեւորգ Կոստանյանը դեմ է եղել այս քայլին՝ պնդելով, որ գործը ԵԴ հասնելու դեպքում մենք «պրոբլեմ կունենանք»։ Սակայն դատական շոու սարքելու կողմնակիցներն ուժեղ են գտնվել եւ ստացել են բարձր իշխանության «դաբրոն»։

Նրանք անգամ դատական վեճի ելքն են արդեն որոշել՝ հերքման մասով հայցը, ըստ ամենայնի, կբավարարվի, իսկ ֆինանսական փոխհատուցման պահանջը կմերժվի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում