Ռիկարդո Ռոդրիգեսը պաշտոնապես դարձավ Միլանի ֆուտբոլիստ


Ռիկարդո Ռոդրիգեսը պաշտոնապես դարձավ Միլանի ֆուտբոլիստ
Հունիս 8 23:32 2017

Շվեյցարիայի ազգային հավաքականի պաշտպան Ռիկարդո Ռոդրիգեսը պաշտոնապես դարձավ իտալական «Միլանի» ֆուտբոլիստ,- տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:

24-ամյա ֆուտբոլիստը «ռոսոներիների» հետ կնքեց 4-ամյա պայմանագիր: Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ռոդրիգեսի համար «Միլանը» կվճարի 15 մլն եվրո:

Ավարտված մրցաշրջանում պաշտպանը մասնակցել է 27 հանդիպման, դարձել 2 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: