Քանյե Ուեսթն ու Ջեյ Զին հաշտվել են


Քանյե Ուեսթն ու Ջեյ Զին հաշտվել են
Հունվար 22 11:05 2017

NME-ի փոխանցմամբ՝ ամերիկացի ռեպեր Քանյե Ուեսթը ու Ջեյ Զին հաշտվել են, ու պլանավորում են սկսել համատեղ երաժշտական նախագծի վրա աշխատանքը։ Այդ մասին հայտնել է Քանյեին մոտ կանգնած աղբյուրը, որի խոսքերով՝ ռեփերը սկսում է ուշքի գալ՝ հաշվի առնելով, թե նա ինչ լուրջ բաների միջոցով է հարկադրված եղել անցնել վերջին մեկ տարում։

2016 թվականի հոկտեմբերին Ուեսթը, նյարդային պոռթկումից ու հոսպիտալացումից առաջ, քննադատությունների տարափ էր թափել Ջեյ Զիի ու նրա կնոջ՝ երգչուհի Բեյոնսեի վրա։ Ուեսթն ընդգծել էր, որ ընկերն իրեն բավարար աջակցություն չի ցուցաբերել այն բանից հետո, ինչ Փարիզում կողոպտել են իր կնոջը՝ Քիմ Քարդաշյանին։

Ռեփերը նաև բեմից հայտարարել էր, որ Ջեյ Զին իրեն սպանելու համար մարդասպանների է վարձել։