Պորտուն նոր գլխավոր մարզիչ ունի


Պորտուն նոր գլխավոր մարզիչ ունի
Հունիս 8 22:00 2017

Պորտուգալական «Պորտուն» պաշտոնապես հայտարարեց Սերժիու Կոնսեյսաուին ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակելու մասին:

42-ամյա մասնագետն այդ պաշտոնում կփոխարինի Նունու Էսպիրիտու Սանտուին: Ավելի վաղ Կոնսեյսաուն լքել էր «Նանտը»` հաղորդելով ֆրանսիական ակումբի ղեկավարությանը Պորտուգալիա վերադառնալու մասին:

Բրիտանական լրատվամիջոցները վստահեցնում են, որ Սանտուն կարիերան կշարունակի «Վուլվերհեմփթոնում»:

Հիշեցնենք, որ «Պորտուն» Պորտուգալիայի 2016/17թթ. առաջնությունում զբաղեցրել էր երկրորդ հորիզոնականը: