Միհրան Հարությունյանն առնչություն չունի Մոսկվայում տեղի ունեցած ծեծկռտուքի հետ


Միհրան Հարությունյանն առնչություն չունի Մոսկվայում տեղի ունեցած ծեծկռտուքի հետ
Հունիս 8 17:17 2017

ԶԼՄ-ներում լուրեր էին շրջանառվում, որ Մոսկվայում Միհրան Հարությունյանի մասնակցությամբ տեղի է ունեցել վիճաբանություն, որի ժամանակ հնչել է կրակոց տրավմատիկ զենքից:

Armday.am-ի հետ զրույցում Հունահռոմեական ըմբշամարտի ֆեդերացիայի փոխնախագահ, հունահռոմեական ոճի պատասխանատու Արսեն Բադալյանը նշեց, որ Միհրան Հարությունյանը ոչ մի առնչություն չունի դեպքի հետ և շուտով անձամբ հանդես կգա պաշտոնական հայտարարությամբ:

«Նա տանն է, շարունակում է բուժել վնասված ձեռքը և մոտ ապագայում կմիանա հավաքականին»,- ասաց նա: