Միհրան Հարությունյանի մասնակցությամբ վեճն ավարտվել է կրակոցով


Միհրան Հարությունյանի մասնակցությամբ վեճն ավարտվել է կրակոցով
Հունիս 8 15:42 2017

Ռիոյի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, հունահռոմեական ըմբշմարտի Հայաստանի հավաքականի առաջատարներից Միհրան Հարությունյանը դարձել է Մոսկվայում տեղի ունեցած վեճի մասնակից, հաղորդում է life.ru-ն:

28-ամյա Հարությունյանը ավտոսպասարկման կետում վիճել է 34-ամյա Սամվել Ավետյանի հետ, որը ոտքի վնասվածք է ստացել կրակոցի հետեւանքով: Միհրան Հարությունյանի մոտ եղել է գրանցված ատրճանակ: Դեպքի վայր են ժամանել ոստիկաններ:

Մարզիկը հայտարարել է, որ կրակոցը պատահաբար է եղել: Վիրավորված տղամարդը հրաժարվել է հոսպիտալացվել: Տուժածը բողոք չի ներկայացրել: