«Ռեալը» պատրաստվում է վաճառել Ռոնալդուին 180 միլիոն եվրոյով


«Ռեալը» պատրաստվում է վաճառել Ռոնալդուին 180 միլիոն եվրոյով
Հունիս 8 15:36 2017

Մադրիդի «Ռեալ» ֆուտբոլային ակումբը պատրաստվում է Կրիշտիանու Ռոնալդուին վաճառել 180 միլիոն եվրոյով: Այս մասին գրում է «Life.ru»-ն:

Լրատվամիջոցը հայտնում է, որ ֆուտբոլիստին գնելու ցանկություն են հայտնել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը», ֆրնասիական «Պարի Սեն Ժերմենը» և «Մոնակոն», ինչպես նաև չինական մի քանի ֆուտբոլային ակումբներ:

Նշենք նաև, որ «Ռեալը» Ռոնալդուին գնել է 2009 թվականին 80 միլիոն ֆունտով: Պայմանագրի ժամկետը լրանում է 2021 թվականին:

Կրիշտիանու Ռոնալդուն «Ռեալում» խաղալու ընթացքում 3 անգամ դարձել է հաղթող Իսպանիայի գավաթում և Չեմպիոնների լիգայում: Ինչպես նաև 4 անգամ ճանաչվել է «Ոսկե գնդակի» հաղթող: