«Փաստ». Դավիթ Տոնոյանը ՊՆ-ից 240 աշխատակցի տեղափոխել է ԱԻՆ


«Փաստ». Դավիթ Տոնոյանը ՊՆ-ից 240 աշխատակցի տեղափոխել է ԱԻՆ
Հունիս 8 10:55 2017

«Փաստ» օրաթերթը գրում է. «Դավիթ Տոնոյանը Արտակարգ իրավիճակների նախարար նշանակվեց այս տարվա փետրվարի 6-ին: Այս 4 ամիսների ընթացքում Պաշտպանության նախարարության համակարգից, «Փաստ»-ի աղբյուրների վկայությամբ, նա հասցրել է մոտ 240 աշխատակից «տեղափոխել» ԱԻՆ:

Թվում է, թե անհավատալի լուր է: Այսքան աշխատողներին որտե՞ղ պետք է տեղավորեր «խեղճ» նախարարը: Սակայն պետք չէ զարմանալ: ԱԻՆ-ը այնքան ստորաբաժանումներ ունի, 240-ն ինչ թիվ է որ: Միայն պարզ չէ, թե այդ կադրային տեղաշարժերից ԱԻՆ-ը շահեց, թե ՊՆ-ն: ԱԻՆ-ում իհարկե կհերքեն այս լուրը, նույնիսկ հնարավոր է հայտարարեն, թե կադրային չնչին փոփոխություններ են եղել:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։