ՀԺ. Ինքնասպան եղած ենթասպային կախված գտել է եղբայրը


ՀԺ. Ինքնասպան եղած ենթասպային կախված գտել է եղբայրը
Հունիս 8 09:55 2017

«Հունիսի 1-ի կեսօրին Խա­ղաղապահ զորքերի մայ­րաքաղաքային գնդի տա­րածքում ինքնասպանու­թյան գործած 36-ամյա ենթասպա Մելիք Խաչատր­յանը, մեր ունեցած տեղեկությունների համաձայն, մի քանի հազար դոլարի պարտք է ունեցել:

Պահեստապետն ինքնասպանությունից առաջ մի քանի էջից բաղկացած ծավալուն նամակ է գրել՝ հա­րազատներին տեղեկացնելով, որ վարկ է ունեցել, բացի այդ, մի քանի ֆիզիկական անձանց՝ մի քանի հազար դոլարի պարտք, որ չի կարողացել մարել:

«Ես չեմ կարողանում պարտքը փակել, չեմ դիմանում»,- գրել է Մելիք Խաչատրյանը: Վերջինս պահեստում որևէ պակասորդ չի ունեցել: Նա մի քանի օր նախա­պատրաստել է իր ինքնասպանությունը:

Մեզ հայտ­նի դարձավ, որ նրան կախված գտել է եղբայրը, որը նույն զորքերում է ծառայում: Մելիք Խաչատրյանն ամուսնացած էր, որդին 10 տարեկան է»,- գրում է «Հայկական ժամանակը»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: