«ՀԺ. Քաղաքապետարանի հանրակրթության վարչության նոր պետը ընտրություններին ներկայացել է կեղծ վկայականով


«ՀԺ. Քաղաքապետարանի հանրակրթության վարչության նոր պետը ընտրություններին ներկայացել է կեղծ վկայականով
Հունիս 8 09:35 2017

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեւանի քաղաքապետա­րանի աշխատակազմի հանրակրթության վարչու­թյան նորանշանակ պետ Աննա Ստեփանյանն իր ուրույն ներդրումն է ու­նեցել Երեւանի ավագանու մայիսի 14-ին կայացած ընտրությունների ժամանակ:

«Ազատություն» ռադի­ոկայանի այդ օրվա տեսանյութում նշվում է, որ նա որպես դիտորդ ընտրատեղամասերից մեկում գտնվել է կեղծ վկայականով: Տիկինը ներկայացել է «Կրթություն եւ մշակույթ» կազմակերպության անունից: Նա, սակայն, Կենտրոնական ընտրական հանձնաժողովում որպես դիտորդ գրանցված չի եղել:

Մինչեւ Երեւանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետի պաշտոնում նշանակվելը Աննա Ստեփանյանը Սիամանթոյի անվան համար 162 դպրոցի տնօրենն էր:

Քաղաքապետարանում հանրակրթության վարչության պետի պաշտոնը թափուր էր երեկվանից: Արդեն նախկին պետ Գայանե Սողոմոնյանը, ինչպես հայտարարվել էր, աշխատանքից ազատվել էր սեփական դիմումի համաձայն: Նա Վերահսկիչ պալատի նախկին նախա­գահ, «Ծառուկյան» դաշինքով ընտրված պատգամավոր Իշխան Զաքարյանի կինն է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում