Ռոնալդուն անդրադարձել է 180 միլիոնանոց առաջարկին


Ռոնալդուն անդրադարձել է 180 միլիոնանոց առաջարկին
Հունիս 7 23:43 2017

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն անդրադարձել է այն լուրերին, որ նա 180 միլիոն եվրոյի դիմաց կարող է հեռանալ ակումբից: «Անհնարին ոչինչ չկա: Ոչինչ չեմ բացառում», ասել է Ռոնալդուն:

Հայտնի է դարձել, որ «Մանչեսթեր Յունայթեդը», ՊՍԺ-ն, «Մոնակոն» եւ չինական ակումբներից մեկը պատրաստ են 32-ամյա պորտուգալացու համար 180 միլիոն եվրո առաջարկել: