«Հարի Փոթեր» ֆիլմը շարունակություն կունենա


«Հարի Փոթեր» ֆիլմը շարունակություն կունենա
Հունվար 22 10:17 2017

The Independent պարբերականի փոխանցմամբ, դերասաններ Դենիել Ռեդկլիֆֆը, Էմմա Ուոթսոնը և Ռուպերտ Գրինտը խոսել են Հարրի Փոթթերի նոր ֆիլմի` «Հարրի Փոթթերը և անիծված երեխան», նկարահանումների մասին։

Երեք դերասաններն էլ իրենց հայտնիությունը ձեռք են բերել հենց այդ ֆիլմերով։ 2016թ դուրս է եկել թատերական ներկայացում, որում պատմվում էր արդեն մեծացած Հարրի Փոթթերի, Հերմիոնա Գրենջերի և Ռոն Ուիզլիի մասին։ Անմիջապես հետո լուրեր տարածվեցին, որ ապագա ֆիլմում գլխավոր դերերում լինելու են նույն դերասանները։

Լրագրող Ջիմ Հիլլը հայտնում է, որ իսկապես իրեն տեղեկություններ են հասել այն մասին, որ Warner Bros-ը բանակցություններ է ունեցել դերասանների հետ։

Վերջինս չբացառեց, որ հնարավոր է նկարահանվի ֆիլմ, որում գլխավոր հերոսը լինելու է Հարրի Փոթթերի որդին, սակայն այդ ֆիլմը կներկայացվի 2026 թվականին։