Բորուսիայի կիսապաշտպանը վնասվածք է ստացել


Բորուսիայի կիսապաշտպանը վնասվածք է ստացել
Հունիս 7 21:40 2017

Ճապոնիայի հավաքականի կիսապաշտպան Սինձի Կագավան ուսի վնասվածք է ստացել Սիրիայի հետ ընկերական խաղում (1:1):

Ինչպես տեղեկացնում է «AFP»-ն, Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստն անհաջող ընկել է հանդիպման 10-րդ րոպեին: Նա կարող է բաց թողնել ԱԱ-2018-ի` Իրաքի հետ ընտրական խաղը, որը կկայանա հունիսի 13-ին:

Հիշեցնենք, որ Ճապոնիան վաստակած 16 միավորով B խմբի առաջատարն է: