Դե Խեան ամռանը չի տեղափոխվի Ռեալ


Դե Խեան ամռանը չի տեղափոխվի Ռեալ
Հունիս 7 19:52 2017

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ Դե Խեան ամռանը չի տեղափոխվի Մադրիդի «Ռեալ»,- հաղորդում է «Marca»-ն:

«Արքայական ակումբի» ղեկավարությունը գոհ է կոստառիկացի դարպասապահ Կեյլոր Նավասի խաղից և պատրաստ չէ Դե Խեայի համար վճարել 75 մլն եվրո:

Ամենայն հավանականությամբ, Կիկո Կասիլյան կմնա երկրորդը, իսկ Լուկա Զիդանը կդառնա երրորդը, քանի որ Ռուբեն Յանեսը պատրաստ է փոխել ակումբային գրանցումը:

Բացի այդ, «Ռեալը» շարունակում է հետևել «Միլանի» դարպասապահ Ջանլուիջի Դոնարումային: