«Հրապարակ». ԱԺ նորընտիր նախագահությունը կրեատիվ միտք է հղացել


«Հրապարակ». ԱԺ նորընտիր նախագահությունը կրեատիվ միտք է հղացել
Հունիս 7 09:40 2017

«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ նորընտիր նախագահությունը կրեատիվ միտք է հղացել՝ ստեղծել վերլուծական մարմին, որը պատգամավորներին օրենսդրական նախաձեռնությունների վերաբերյալ վերլուծական նյութեր կտրամադրի։

Կընդգրկվեն ԱԺ աշխատակազմի «սևագործ բանվորները», օրենքներից հասկացող անձինք, որոնք երեսփոխաններին կլուսավորեն, թե որ օրենքն ինչ է ենթադրում, ինչ նյուանսներ ունի, ինչ առավելություններ։

ԱԺ նորաստեղծ խորհրդի անունից նախօրեին հրավիրված խորհրդակցության ընթացքում այս գաղափարը քննարկվել է խմբակցությունների ղեկավարների և ԱԺ աշխատակազմի նեղ կազմի հետ։ Սակայն նախաձեռնությունը միանշանակ չի ընկալվել գրագետ օրենսդիրների կողմից՝ ստացվում է, որ պատգամավորն ինքնուրույն չի կարող հասկանալ, թե տվյալ օրենքն ինչ է նախատեսում։

2 ժամ տևած քննարկումից հետո որոշել են շարունակել նաև առաջիկայում»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում