«Հրապարակ». Գայանե Սողոմոնյանն այլ աշխատանքի կանցնի


«Հրապարակ». Գայանե Սողոմոնյանն այլ աշխատանքի կանցնի
Հունիս 7 09:30 2017

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատվել է Երեւանի քաղաքապետարանի կրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը: Սա անակնկալ էր ոչ միայն համակար­գի, այլեւ նրա մտերիմների համար, որոնք պնդում են, որ վարչության պետը, որը 2009-ից զբաղեց­նում է այս պաշտոնը, հրաժարական տալու մտա­դրություն չուներ, թեեւ ընտրությունների նախօրե­ին կասեցրել էր անդամությունը ՀՀԿ-ին:

Եվ չնա­յած վերջին շրջանում նկատելի հակասություններ չուներ Տարոն Մարգարյանի հետ, սակայն նրա հեռացումը վերագրում են քաղաքապետի վե­րաբերմունքին, ում վերընտրվելուց հետո քարտ-բլանշ են տվել՝ ցանկացած կադրային փոփոխու­թյուն անելու: Մյուսները կատարվածը հակված են բացատրելու գլոբալ քաղաքական խաղերով՝ Սողոմոնյանի ամուսնու՝ Իշխան Զաքարյանի հրաժարականով, Գագիկ Ծառուկյանի հետ նրա ունեցած խնդիրներով, եւ կարծում են, որ Զաքար­յանի՝ պաշտոնից դուրս գալը թուլացրեց նաեւ նրա կնոջ դիրքերը:

Սակայն լուրեր կան, որ կրթության վարչությունը վերակազմավորվելու է բաժնի, եւ չի բացառվում, որ Սողոմոնյանն այլ աշխատանքի կանցնի: Տեղեկացանք, որ այսօր արդեն Տարոն Մարգարյանը նոր պետ կնշանակի, որի անունն առայժմ գաղտնի է պահվում»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում