Նախարարն ու դեսպանը հետևել են մեր շախմատիստների խաղին


Նախարարն ու դեսպանը հետևել են մեր շախմատիստների խաղին
Հունիս 6 23:28 2017

Մինսկում ընթացող շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունում այսօր կայացան 7-րդ տուրի պարտիաները:

Առաջատարների խմբում ընթացող Հրանտ Մելքումյանը պարտվեց անգլիացի Դեւիդ Փաուելին եւ կտրուկ նահանջեց մրցաշարային աղյուսակում: Այժմ նա 5 միավորով գտնվում է 18-րդ հորիզոնականում:

Իսկ ահա միջազգային վարպետ Արման Միքայելյանը հաղթեց բելառուսցի գրոսմայստեր Սերգեյ Ժիգալկոյին, վաստակեց 5,5 միավոր եւ այժմ բաժանում է 3-13-րդ տեղերը: Աղյուսակը գլխավորում են նույն Փաուելը եւ իսպանացի Անտոն Դավիդը, որոնք իրենց ակտիվում ունեն 6-ական միավոր:

Մեր մյուս շախմատիստներից իրենց մրցաշարային գործերը բարելավեցին Սերգեյ Մովսեսյանը, Արման Փաշիկյանը, Հովհաննես Գաբուզյանը, Տիգրան Հարությունյանը, Հայկ Մարտիրոսյանը, Գեւորգ Հարությունյանը, Վահե Բաղդասարյանը, Արթուր Դավթյանը, որոնք այս տուրում հաղթանակներ տարան:

Ի դեպ, այսօր առաջնության հյուրերն են եղել ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը եւ Բելառուսում Հայաստանի լիազոր դեսպան Արամ Խաչատրյանը: