Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը վերսկսել է հավաքը


Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը վերսկսել է հավաքը
Հունիս 6 10:00 2017

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը վերսկսել է ուսումնամարզական հավաքը ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում: Հայաստան-Սենթ Քիթս եւ Նեւիս ընկերական խաղից հետո (5:0) մարզչական շտաբը մեկօրյա հանգիստ էր տվել ֆուտբոլիստներին: Այսօրվանից թիմը նախապատրաստվում է աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլի Մոնտենեգրոյի դեմ խաղին: Այն տեղի է ունենալու հունիսի 10-ին Պոդգորիցայի «Գրադսկի» մարզադաշտում:

Առայժմ հավաքականի ճամբարում է գտնվում վնասվածք ստացած Էդգար Մալաքյանը, որի մասնակցությունը Մոնտենեգրոյի դեմ հանդիպմանը դեռ հարցականի տակ է: Հավաքականին է միացել Կամո Հովհաննիսյանը, իսկ Արմեն Համբարձումյանը, որը փաստաթղթային խնդիրների պատճառով չի կարող մասնակցել առաջիկա հանդիպմանը, լքել է հավաքականի ճամբարը: Ըստ այդմ՝ Մոնտենեգրոյի հավաքականի դեմ հանդիպմանը պատրաստվում են 21 ֆուտբոլիստ:

Դարպասապահներ

Արսեն Բեգլարյան, «Ալաշկերտ»

Գրիգոր Մելիքսեթյան, «Գանձասար-Կապան»

Արամ Հայրապետյան «Բանանց»

Պաշտպաններ

Տարոն Ոսկանյան, «Կարմիոտիսսա» (Կիպրոս)

Հրայր Մկոյան, «Էսթեղլալ» (Իրան)

Գաել Անդոնյան, «Վերիա» (Հունաստան)

Լեւոն Հայրապետյան, «Փեյքան» (Իրան)

Գագիկ Դաղբաշյան, «Ալաշկերտ»

Արտակ Եդիգարյան, «Ալաշկերտ»

Արմեն Մանուչարյան, «Փյունիկ»

Կիսապաշտպաններ

Հենրիխ Մխիթարյան, «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա)

Արաս Օզբիլիզ, «Բեշիքթաշ» (Թուրքիա)

Էդգար Մանուչարյան, «Ուրալ» (Ռուսաստան)

Էդգար Մալաքյան, «Ստալ» (Ուկրաինա)

Մարկոս Պիզզելլի, «Քսանտի» (Հունաստան)

Կամո Հովհաննիսյան, «Տորպեդո-Բելազ» (Բելառուս)

Արտակ Գրիգորյան, «Ալաշկերտ»

Նարեկ Ասլանյան «Փյունիկ»

Հարձակվողներ

Ռուսլան Կորյան, «ԲՄԱ-Խաբարովսկ» (Ռուսաստան)

Արթուր Սարկիսով, «Յենիսեյ» (Ռուսաստան)

Տիգրան Բարսեղյան, «Վարդար» (ՆՀՀ Մակեդոնիա)