«Ժողովուրդ». Դավիթ Հարությունյա­նն ազատվել է Արփինե Հովհաննիսյանի կադրերից


«Ժողովուրդ». Դավիթ Հարությունյա­նն ազատվել է Արփինե Հովհաննիսյանի կադրերից
Հունիս 6 13:11 2017

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Դավիթ Հարությունյանի՝ ՀՀ արդա­րադատության նախարարի պաշտոնը ստանձնելուց հետո, ինչպես և ընդուն­ված է, աշխատանքից ազատվել են նախկին նախարար Արփինե Հովհան­նիսյանի օգնականներն ու խորհրդա­կանները՝ 6 հոգի:

Կադրային այլ փոփոխություններ Դավիթ Հարությունյա­նը դեռևս չի իրականացրել, միայն իր օրոք կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի տեղակալի պաշտոնը զբաղեցնող Նունե Խա­չատրյանն է նախարարություն տեղա­փոխվել: Վերջինս, հիշեցնենք, համարվում է Հարությունյանի հավատա­րիմ գործընկերը, նրա աջ ձեռքը: Նախկին նախարար Արփինե Հովհան­նիսյանն էլ իր հետ Ազգային ժողով է տարել Գոհար Պողոսյանին, ով Արդարադատության նախարարության հան­րային կապերի պատասխանատուն էր»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։