«ՀԺ».Ի՞նչ է եղել Սամվել Ալեքսանյանի շաքարի գործարանում. մանրամասներ


«ՀԺ».Ի՞նչ է եղել Սամվել Ալեքսանյանի շաքարի գործարանում. մանրամասներ
Հունիս 6 10:14 2017

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Հունիսի 3-ին Շիրակի մար­զի Ախուրյան գյուղում գտն­վող և ԱԺ ՀՀԿ խմբակցու­թյան պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանին պատկանող շաքարի գործարանում մահվան ել­քով արտակարգ դեպք էր տեղի ունեցել:

Տեղեկացրել էինք, որ նույն գործա­րանի երկու բանվոր Ախուրյան գյու­ղի բնակիչ, 36 տարեկան Շիրակ Ղազարյանը և 41 տարեկան, Այգա­բաց գյուղի բնակիչ Արմեն Թումասյանը ինչ-որ բարձրությունից վայր են ընկել: Շիրակ Ղազարյանը մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել էր Գյումրու բժշկական կենտրոն, որ­տեղ ախտորոշվել էր կրծքավան­դակի փակ վնասվածք, կրծքավան­դակի ձախ ստորին կեսի սալջարդ, ձախ գոտկային շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդ: Շիրակը նույն օրը երեկոյան նաև վիրահատության էր ենթարկվել: Այժմ բժիշկ­ները նրա առողջական վիճակը գնահատում են լավ:

Արմեն Թումասյանը ընկնելու հե­տևանքով տեղում մահացել էր: Գյումրու շտապ բուժօգնության կա­յանի հունիսի 3-ի հերթապահ բուժքրոջ՝ Սվետլանա Արամյանի խոսքով՝ Արմենի որովայնի և դեմքի շրջա­նում առկա են եղել արյան հետքեր: Խոսակցություններ եղան նաև այն մասին, որ ընկնելու հետևանքով վերջինիս փորի հատվածն ամբող­ջովին պատռվել է: ՀՀԿ-ական պատգամավորի սե­փական շաքարի գործարանում տե­ղի ունեցածի հանգամանքները դեռ չի բացահայտվել:

Ինչպես armtimes.com-ին փոխանցեցին ՀՀ Քնն­չական կոմիտեի լրատվության բաժնից, դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, քր. օր. 241 հոդվա­ծի 2-րդ մասի հատկանիշներով՝ եր­կաթուղային, օդային կամ ջրային տրանսպորտի երթևեկության անվտանգության կամ շահագործման կանոնները խախտելու դեպքի առ­թիվ, որն հանդիսացել է մարդու մահվան պատճառ: ՀՀ ՔԿ-ի լրատվության բաժնի փոխանցմամբ, դեպքի հանգամանքները պարզելու համար իրականացվում են համա­պատասխան գործողություններ: Տպավորություն է ստեղծվել, որ այս դեպքի մասին բոլորը ցանկա­նում են լռել: Մասնավորապես, Այ­գաբացի համայնքապետ Սասունիկ Վանեցյանը կցկտուր խոսելով դեպքի մասին, նշեց, որ չգիտի, թե շաքարի գործարանում ինչ է եղել: armtimes.com -ին հասել էին տե­ղեկություններ, որ Շիրակ Ղազարյանը, Արմեն Թումասյանը ինչ-որ մեծ տարաներից գնացքի վագոն­ների հումք են տեղափոխել, որի ըն­թացքում գնացքը շարժվել է, և իրենք վայր են ընկել: Երեկ մեկ այլ աղբյուրից ստացած տեղեկության համաձայն, տուժածներն ամենևին էլ ընթացքի մեջ գտնվող գնացքից չեն ընկել, ավելին՝ ընկնողները ոչ թե երկու, այլ երեք հոգի են եղել»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում։