«Ժողովուրդ». ՀՀԿ-ն հանրությանը պատրաստում է վարչապետի փոփոխությանը. Հրաժարականի երկու փորձ արդեն եղել է


«Ժողովուրդ». ՀՀԿ-ն հանրությանը պատրաստում է վարչապետի փոփոխությանը. Հրաժարականի երկու փորձ արդեն եղել է
Հունիս 6 08:35 2017

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ վարչապետ Կարեն Կարապետյանը երկու անգամ փորձել է հրաժարական ներկայացնել, սակայն Սերժ Սարգսյանը հրաժարվել է այն ընդունել եւ համոզել է, որ շարունակի պաշտոնավարումը:

Ինչպես պնդում են «Ժողովուրդ»-ի աղբյուրները՝ Կարապետյանը կարճ է պաշտոնավարելու, եւ ՀՀԿ-ն արդեն սկսել է հասարակությանը կամաց-կամաց պատրաստել վարչապետի փոփոխությանն ու այդ պաշտոնում Սերժ Սարգսյանի նշանակմանը:

Պատահական չէ, որ երեկ էլ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն է հայտարարել, թե ԱԺ ընտրությունների արդյունքներով՝ մինչեւ 2022թ. ժողովուրդը կառավարություն ձեւավորելու եւ վարչապետ նշանակելու իրավունքը տվել է ՀՀԿ-ին, եւ հավելել. «Սա խորհրդարանական համակարգ է, ոչ թե վարչապետական, որտեղ առաջնայինը ոչ թե վարչապետի անձն է, այլ այն քաղաքական թիմը, որն ունի պատասխանատվություն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում