«Փաստ». Արարատի մարզպետը լուծարում է դպրոցը՝ նախկին վարչապետի կողմնակիցներից ազատվելու համար


«Փաստ». Արարատի մարզպետը լուծարում է դպրոցը՝ նախկին վարչապետի կողմնակիցներից ազատվելու համար
Հունիս 6 08:30 2017

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը փորձում է ամեն գնով ազատվել նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի կողմնակիցներից ու նրանց հարազատներից:

«Փաստին» հասած տեղեկություններով՝ մարզպետը սկսել է առավել ուշադիր «վերահսկել» նախկին վարչապետի կողմնակիցների գործունեությունը մարզպետարանին ենթակա կառույցներում:

Մասնավորապես՝ մեզ հասած տեղեկություններով, Արամայիս Գրիգորյանի ուշադրության կենտրոնում է թիվ 3 միջնակարգ դպրոցի տնօրեն Մարգուշ Միրզոյանը, ով Արարատի մարզպետարանի սոցապահովության բաժնի նախկին պետ Գեղամ Միրզոյանի քույրն է:

Մարզպետ Արամայիս Գրիգորյանը նախ ստուգողներ է ուղարկել դպրոց, ապա համոզվելով, որ ամեն ինչ նորմալ է, այժմ էլ որոշել է լուծարել դպրոցը՝ իբր անբարեկարգ վիճակի պատճառով: Նշենք, որ թիվ 3 միջնակարգ դպրոցն այս պահին 400 աշակերտ ունի:

Շարունակությունը` թերթի այսօրվա համարում