Ազարը վիրահատության է ենթարկվել և շարք կվերադառնա 3 ամսից


Ազարը վիրահատության է ենթարկվել և շարք կվերադառնա 3 ամսից
Հունիս 5 18:26 2017

Լոնդոնի «Չելսիի» և Բելգիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդեն Ազարը ոտնաթաթի վիրահատության է ենթարկվել,- տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Հաղորդվում է, որ բելգիացի կիսապաշտպանը շարք կվերադառնա երեք ամիս անց:

«Վիրահատությունը բարեհաջող է անցել: Կվերադառնամ ավելի ուժեղ: Շնորհակալություն աջակցության համար»,- գրել է Ազարը թվիթերյան իր միկրոբլոգում: