Հունիսի 10-ից կվերաբացվի Կասյան փողոցի գյուղմթերքի սեզոնային շուկան


Հունիսի 10-ից կվերաբացվի Կասյան փողոցի գյուղմթերքի սեզոնային շուկան
Հունիս 5 17:30 2017

Հունիսի 10-ից կվերաբացվի Կասյան փողոցի գյուղմթերքի սեզոնային շուկան: Այս մասին նշվել է այսօր՝ հունիսի 5-ին, Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ:

Քաղաքապետարանից հայտնում են, որ հաշվի առնելով ապօրինի առևտրի սեզոնային ակտիվացումը՝ քաղաքապետը հանձնարարել է առավել ուժեղացնել հսկողությունն ու, համագործակցելով Երևան քաղաքի ոստիկանության հետ, շուրջօրյա հերթապահություն սահմանել:

Աշխատակազմի առևտրի և սպասարկումների վարչությանը, Կենտրոն և Արաբկիր վարչական շրջանների ղեկավարներին էլ հանձնարարվել է նախապատրաստվել ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ համատեղ գյուղմթերքի սեզոնային շուկաների գործարկմանը: Նշվել է, որ արդեն առաջիկա շաբաթ օրը՝ հունիսի 10-ին, կվերաբացվի Արաբկիր վարչական շրջանի Կասյան փողոցի գյուղմթերքների բացօթյա սեզոնային շուկան:



loading...