Այս տարի Հայաստանում 2,7% տնտեսական աճ է կանխատեսվում. Համաշխարհային բանկ


Այս տարի Հայաստանում 2,7% տնտեսական աճ է կանխատեսվում. Համաշխարհային բանկ
Հունիս 5 16:45 2017

Համաշխարհային բանկը հրապարակել է «Համաշխարհային տնտեսական հեռանկարներ-2017» զեկույցը, որի համաձայն՝ Հայաստանում 2017 թվականին տնտեսական աճը կկազմի 2,7 տոկոս, իսկ 2018 թվականին՝ 3,1 տոկոս: 2016 թվականին տնտեսական աճը եղել է 0,2 տոկոս:

ՀԲ կանխատեսումներով՝ Ադրբեջանի ՀՆԱ-ն ընթացիկ տարում կկրճատվի 1,4 տոկոսով, իսկ 2018 թվականին կգրանցի 0,6 տոկոսի աճ։ Վրաստանի ՀՆԱ-ն 2017 և 2018 թվականին կգրանցի 3,5 և 4 տոկոսի աճ: Թուրքիայում 2017 թվականին կանխատեսվում է 3,5 տոկոսի, 2018 թվականին՝ 3,9 տոկոսի տնտեսական աճ: Իրանում սպասվում է մինչև 4 տոկոսի անկում, իսկ 2018 թվականին՝ մինչև 4,1 տոկոսի աճ: