Բելառուսում «Բելագրո-2017» գյուղատնտեսական միջազգային ցուցահանդեսին կներկայացվի նաև հայկական ապրանքներ


Բելառուսում «Բելագրո-2017» գյուղատնտեսական միջազգային ցուցահանդեսին կներկայացվի նաև հայկական ապրանքներ
Հունիս 5 16:01 2017

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր եռօրյա աշխատանքային այցով մեկնել է Մինսկ՝ մասնակցելու «Բելագրո-2017» գյուղատնտեսական միջազգային ցուցահանդեսին, որին կմասնակցեն շուրջ 20 երկրների կազմակերպություններ:

Ցուցահանդեսին ներկայացված կլինեն գյուղատնտեսական մեքենաշինության, անասնաբուծության, ձկնաբուծության, բուսաբուծության, ագրարային գիտության առաջատար նվաճումներն արտացոլող նմուշներ:

Այցի ընթացքում ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը կհանդիպի Բելառուսի Հանրապետության գյուղատնտեսության և պարենի նախարար Լեոնիդ Զայացի հետ, կքննարկվեն գյուղատնտեսության ոլորտում երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր, ինչպես նաև կնախանշվեն հետագա փոխշահավետ համագործակցության կոնկրետ ուղղություններ:

Նախատեսվում են նաև հանդիպումներ բելառուսական շահագրգիռ կազմակերպությունների հետ: