Համաշխարհային բանկն անփոփոխ Է թողել 2017-ի համար տնտեսության աճի կանխատեսումը


Համաշխարհային բանկն անփոփոխ Է թողել 2017-ի համար տնտեսության աճի կանխատեսումը
Հունիս 5 14:00 2017

Համաշխարհային բանկը (ՀԲ) ընթացիկ տարում համաշխարհային տնտեսության աճի կանխատեսումը հունվարի գնահատականների համեմատությամբ թողել է նույն՝ 2,7 տոկոսի մակարդակի վրա: Այդ մասին ասված է «Գլոբալ տնտեսական հեռանկարներ-2017» զեկույցում՝ փոխանցում է TASS գործակալությունը։

«ՀԲ-ն կանխատեսում է, որ 2017 թվականին համաշխարհային տնտեսության աճը կամրապնդվի մինչև 2,7 տոկոս: Արտադրության և առևտրի ծավալների ավելացումը, շուկայում աճող վստահությունը և հումքի գների կայունացումը թույլ կտան վերականգնել տնտեսական աճը հումք արտահանող և զարգացող երկրներում»,-նշվում է փաստաթղթում:

Դրա հեղինակները նշում են, որ զարգացած տնտեսությամբ պետությունների աճը, որոնց մեջ մտնում են ԱՄՆ-ը, եվրոգոտու երկրները և Ճապոնիան, ինչպես սպասվում է, ընթացիկ տարում կբարձրանա մինչև 1,9 տոկոս, ինչը «նաև օգուտ կբերի այդ պետությունների առևտրային գործընկերներին»:

Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում 2017 թվականին տնտեսական աճի արագացում է կանխատեսվում մինչև2,5 տոկոս և մինչև 2,7 տոկոս՝ 2018 թվականին, ինչին նպաստելու են հումք արտահանող երկրների տնտեսության վերականգնման շարունակումը, ինչպես նաև աշխարհաքաղաքական ռիսկերի և ներքաղաքական անորոշությունների նվազումը տարածաշրջանի խոշոր պետություններում»: ՀԲ-ում ընդգծում են, որ աշխարհում ֆինանսավորման պայմանները «նպաստավոր են մնում»։