Արթուր Սարկիսով. Ուրախ եմ, որ գոլ խփեցի. դարձյալ՝ 4-րդը


Արթուր Սարկիսով. Ուրախ եմ, որ գոլ խփեցի. դարձյալ՝ 4-րդը
Հունիս 4 23:42 2017

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը Սենթ-Քիթս և Նևիսի հետ ընկերական խաղից հետո հետևյալն ասաց լրագրողների հետ զրույցում (5:0):

Սարկիսովը, հիշեցնենք, խփեց հայկական կողմի 4-րդ գոլն ավարտված խաղում.

«Հաղթեցինք ու շատ դրական էմոցիաներ ունեմ: Ավելին, գոլ խփեցի, դարձյալ՝ 4-րդը (ժպտում է): Լավ է, որ կարողացանք հաղթել:

Ընկերական խաղ էր, մրցակցի մասին շատ բան չկա ասելու, մեզ համար կարևոր էր բարելավել փոխկապակցվածությունը: Բայց, անկեղծ ասած՝ ավելի ուժեղ մրցակից էինք ակնկալում:

Մոնտենեգրոյի հետ կարծում եմ՝ շատ հետաքրքիր խաղ կստացվի, շատ պայքար կլինի: Մեր ֆուտբոլը ցույց կտանք, մեր ուժերի ներածին չափով կանենք ամեն ինչ և կձգտենք հաղթանակի:

Հաղթանակի դեպքում իհարկե շանսերը կմեծանան: Միշտ էլ շանսեր կան, ու քանի դեռ դրանք կան, կանենք հնարավոր ամեն ինչ՝ խմբից դուրս գալու համար: Ինչ է պետք է հաղթանակի համա՞ր. խփել ավելի շատ գոլ, քան մրցակիցը»,- ասաց Սարկիսովը:

Հիշեցնենք՝ Չեռնոգորիայի հետ ընտրական փուլի խաղը կկայանա հունիսի 10-ին Պոտգորիցայում: