Հայաստանի հավաքականը հեշտությամբ և վստահորեն հաղթեց Սենթ Քիթս և Նևիսի ընտրանուն


Հայաստանի հավաքականը հեշտությամբ և վստահորեն հաղթեց Սենթ Քիթս և Նևիսի ընտրանուն
Հունիս 4 22:03 2017

Վերջ. հանդիպումն ավարտվեց: Հայաստանի ազգային հավաքականն ընկերական խաղում 5:0 հաշվով հաղթեց Սենթ Քիթս և Նևիսի ընտրանուն: Դուբլ ձևակերպեց Մխիթարյանը, մեկական անգամ աչքը ընկան Ռուսլան Կորյանը, Արթուր Սարկիսովը և Արտակ Եդիգարյանը:

90.Հանդիպման հիմնական ժամանակին ավելացվեց 2 րոպե:

90.ԳՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈԼ՝ 5:0. Արտակ Եդիգարյան. տուգանայինում ստանալով գնդակը՝ Եդիգարյանը շատ ուժեղ հարվածով խոցեց դարպասը: