Էդգար Մալաքյանը վնասվածք է ստացել Հայաստանի հավաքականի մարզման ժամանակ


Էդգար Մալաքյանը վնասվածք է ստացել Հայաստանի հավաքականի մարզման ժամանակ
Հունիս 4 17:21 2017

Ուկրաինական «Ստալի» կիսապաշտպան Էդգար Մալաքյանը վնասվածք է ստացել Հայաստանի ազգային հավաքականի մարզման ժամանակ: Նրա մասնակցությունը Չեռնոգորիայի հավաքականի դեմ աշխարհի առաջնության ընտրական խաղին հարցականի տակ է, հաղորդում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Ավելի վաղ հավաքականի ճամբարը վնասվածքի պատճառով լքել էր Մալաքյան եղբայրներից Գոռը:

Հունիսի 4-ին Հայաստանի հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի Սենթ Քիթսի եւ Նեւիսի թիմի հետ: Մեկնարկը 20:00-ին է: Չեռնոգորիա - Հայաստան ընտրական խաղը հունիսի 10-ին է:



loading...