10 միջոց բերանի տհաճ հոտը հաղթահարելու համար


10 միջոց բերանի տհաճ հոտը հաղթահարելու համար
Հունվար 21 19:28 2017

Ձեզ ենք ներկայագնում 10 պարզ միջոցներ ՝ թարմ շնչառություն ապահովելու համար:


Խմեք ավելի շատ ջուր
Թուքը պաշտպանում է մեր բերանի խոռոչը: Սակայն, երբ օրգանիզմը ջրազրկվում է, բերանի չորության պայաններում բազմանում են միկրոբներ: Դրանից խուսափելու համար պետք է օրվա ընթացքում շատ ջուր խմել:


Ճիշտ սնվեք
Շատ օգտագործեք այնպիսի մրգեր, որոնք պարունակում են վիտամին C: Ուտելուց հետո կերեք խնձոր կամ գազար, դրանք պայքարում են բերանի խոռոչի բակտերիաների դեմ: Օգտագործեք ցիտրուսային մրգեր և հատապտուղներ: Դրանք նպաստում են թքարտադրությանը:


Ավելի շատ թեյ և ավելի քիչ սուրճ
Կանաչ թեյը ունի հակաբակտերիալ հատկություններ: Թեյն օգնում է ազատվել բերանի տհաճ հոտից: Իսկ սւորճը օգնում է բակտերիաների բազմացմանը:


Օգտվեք ատամի խոզանակից և թելից
Հաճախ լվացեք Ձեր ատամները: Սնվելուց հետո ատամները մաքրեք հատուկ թելով:


Կատարեք ողողումներ
Եթե ձեռքի տակ չկա ատամի թել, ապա ողողեք բերանը ջրով: Կարելի է վերցնել գոլ ջուր և ավելացնել սոդա:


Ծամեք մաստակ
Եթե ինչ-որ տեղ եք գնում, ճանապարհին կարող եք մաստակ ծամել: Այն միայն կծածկի հոտը, սակայն այլ օգուտ չի տա:


Օգտագործեք բերանի խոռոչի թարմացնող սփրեյ
Այն թարմացնում է շնչառությունը և պայքարում բակտերիաների դեմ:


Թողեք ծխելը
Ծխողների մոտ բերանի խոռոչի հետ կապված հիվանդությունները ավելի շատ են հանդիպում:


Այցելեք ատամնաբույժի
Եթե դուք պահպանում եք վերը նշված բոլոր կանոնները, սակայն ունեք բերանի տհաճ հոտ, ապա այցելեք ատամնաբույժի և անցեք ստուգում: