Մարքեթոլոգ Վահրամ Միրաքյանը շարունակում է բանան ներկրել


Մարքեթոլոգ Վահրամ Միրաքյանը շարունակում է բանան ներկրել
Հունիս 4 14:44 2017

«Չոր մարքեթինգ» գրքի հեղինակ, մարքեթոլոգ Վահրամ Միրաքյանը անցած տարվա դեկտեմբերի 3-ին իր ֆեյսբուքյան էջում գրեց, որ որոշել է մոտ 10 տոննա բանան ներկրել։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ ՀՀ նոր կառավարությունը՝ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ, հայտարարեց, որ ցանկացած ապրանքի (այդ թվում՝ բանանի ներկրման) հարցում որևէ խոչընդոտ չի կարող լինել, և ցանկացած գործարար կարող է Հայաստան ներմուծել օրենքով չարգելված ցանկացած ապրանք։

Եղանակային վատ պայմանների պատճառով՝ բանանի այս փոքր խմբաքանակը շուրջ 20 օր կանգնած մնաց Վերին Լարսի անցակետում։ Ինչևէ, Ամանորից մի քանի օր առաջ այն հասավ Հայաստան, մտավ շուկա և ինչպես Վ. Միրաքյանն էր պնդում՝ արագ իրացվեց։

Վահրամ Միրաքյանը դրանից հետո մի քանի ամիս բանանի թեմայով ոչ մի նոր բան չասաց։ Շատերին թվում էր, որ էքսպերիմենտը այսքանով ավարտվեց և դրա նպատակն էր ընդամենը ինչ-որ բան ապացուցելու համար։

Սակայն այս տարվա մարտի կեսերին մարքեթոլոգը իր ֆեյսբուքյան էջում սառնարանների լուսանկար տեղադրեց և գրեց. «Ընկերները միշտ հարցնում են, թե ինչ եղավ բանանը, թեման ավարտվե՞ց մի ներկրումով, թե՞ ոչ։ Ասեմ, ընկերներ, մենք սառնարաններ էինք սարքում այս երկու ամիսը բնականաբար բանանի ներկրման պրոցեսն էլ շարունակելու ենք»։ Կրկին մի որոշ ժամանակ այս առումով նորություն

Եվ ահա երեկ Վ. Միրաքյանը իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է այս լուսանկարն ու տեղեցրել, որ բանանի ներկրումը չի դադարել, իրենց բերած բանանները շարունակվում են վաճառվել տարբեր վայրերում, այդ թվում՝ Նոր Զովք սուպերմարկետների ցանցում։ Բանանը վաճառվում է Bem բրենդով, ինչպես կատակով ավելացրել է մարքեթոլոգը՝ հատուկ դերասանների համար։