Չպատասխանել ալբանական կոդով անծանոթ համարներից զանգերին


Չպատասխանել ալբանական կոդով անծանոթ համարներից զանգերին
Հունվար 21 16:55 2017

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը հորդորում է զերծ մնալ ալբանական կոդով սկսվող հեռախոսազանգերին պատասխանելուց:
Մարտիրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ այդ հեռախոսահամարներով հիմնականում զանգում են ու չեն խոսում:
«Նրանց ամբողջ ուզածն այն է, որ հետ զանգեք, որ ձեզանից գումար կորզեն։ Դրսից, ոչ հայկական ու անծանոթ համարից զանգ ստանալու դեպքում հետ մի զանգեք»,-գրել է Սամվել Մարտիրոսյանը` հավելելով, որ այդ պարագայում հնարավոր է շատ գումար կորցնել: