Ոստիկանությունը՝ Երևանում վթարի ենթարկված ավտոբուսի մասին


Ոստիկանությունը՝ Երևանում վթարի ենթարկված ավտոբուսի մասին
Հունիս 3 11:17 2017

Հունիսի 2-ին, ժամը 18-ին, 1954 թ. ծնված Վաչիկ Հ.-ի վարած թիվ 23 երթուղու «Բոգդան» ավտոբուսը Երևանի Ազատության պողոտայում, Լամբադա կամրջի մոտ, բախվել է բետոնե բարձր արգելապատնեշին և կողաշրջվել:

Պատահարի հետևանքով վարորդը և 9 ուղևորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է հետաքննություն:



loading...