Գնում էինք գաղութ՝ մեր ախպերներին տենալու. խոշոր ավտովթար Կոտայքի մարզում (լուսանկարներ)


Գնում էինք գաղութ՝ մեր ախպերներին տենալու. խոշոր ավտովթար Կոտայքի մարզում (լուսանկարներ)
Հունիս 3 11:12 2017

Shamshyan.com-ը գրում է. Այսօր՝ հունիսի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 07։50-ի սահմաններում «Daewoo» մակնիշի 34 PP 547 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Սևան ավտոճանապարհի 34-րդ կմ հատվածում դեպի Սևան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե սյանը, այնուհետև արմատախիլ արել ծառեր և կողաշրջվելով՝ հայտնվել ճանապարհի կողմնակում՝ ծառերի մեջ։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդն ու 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Չարենցավանի բժշկական կենտրոն։

Պարզվել է՝ նրանք եղել են ոչ սթափ վիճակում։

Մանրամասները այստեղ:



loading...