Մխիթարյանի գոլը մայիսին լավագույնն է ճանաչվել


Մխիթարյանի գոլը մայիսին լավագույնն է ճանաչվել
Հունիս 3 10:38 2017

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ Եվրոպայի լիգայի եզրափակիչ խաղում հոլանդական «Այաքս»­-ի դարպասն ուղարկած գնդակը ճանաչվել է անգլիական ակումբի մայիս ամսվա լավագույն գոլ, ասվում է ակումբի պաշտոնական կայքում:

Հենրիխ Մխիթարյանի գոլի օգտին քվեարկել է հարցմանը մասնակցած երկրպագուների 68 տոկոսը:

Երկրորդ հորիզոնականում «Քրիսթալ Փելեսի» դեմ խաղում Ջոշ Հարոպի գոլն է, որի օգտին քվեարկել է հարցմանը մասնակցած երկրպագուների 21 տոկոսը: Մայիսի երրորդ լավագույն գոլ երկրպագուները ճանաչել են Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչ խաղում Մարկուս Ռեշֆորդի հեղինակած գնդակն իսպանական «Սելտայի» դարպասը: Ռեշֆորդի գոլի օգտին քվեարկել է երկրպագուների 8 տոկոսը: