Մարտուն Մաթևոսյանի «գլխին սև ամպեր են կուտակվում»՝ չի բացառվում, որ նա հրաժեշտ տա պաշտոնին


Մարտուն Մաթևոսյանի «գլխին սև ամպեր են կուտակվում»՝ չի բացառվում, որ նա հրաժեշտ տա պաշտոնին
Հունիս 3 09:33 2017

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մենք գրել էինք, որ վարչապետ Կարեն Կարապետյանը դժգոհ է անտառների վիճակից, և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Մարտուն Մաթևոսյանի «գլխին սև ամպեր են կուտակվում»՝ չի բացառվում, որ նա հրաժեշտ տա պաշտոնին, որն զբաղեցնում է արդեն մոտ 13 տարի։ Ու թեև ղեկավարությունը համոզված է, որ նա ծառահատման կոռուպցիոն սխեմաների մեջ ներգրավված չէ՝ դա ներքևի օղակներում, մարզային անտառապետերն են հիմնականում անում, բայց նրան մեղադրում են թույլ կառավարման մեջ, ուստի որոշել են, որ պետք է հեռանա։ Մեր տեղեկություններով, Մաթևոսյանն օրերս դիմում է ներկայացնելու աշխատանքից ազատվելու մասին։

Սակայն նրա փոխարեն կրկին դաշնակցական է նշանակվելու՝ ԱԺ նախկին պատգամավոր, ՀՅԴ ԳՄ անդամ Միքայել Մանուկյանը։ Մանուկյանն ու Մաթևոսյանը բավականին մտերիմ են, և, ըստ ամենայնի, նոր թեկնածուին ներկայացնելիս Դաշնակցության ղեկավար մարմինը նրա ցանկությունն էլ է հաշվի առել։ Մանուկյանը, հիշեցնենք, այս գումարման ԱԺ պատգամավոր չդարձավ՝ նա ՀՅԴ համամասնական ցուցակում 10-րդն էր։

Մանրամասները՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: