«ՕՐՕ» դաշինքի երկարատև լռությունը չի նշանակում, որ այն պառակտվել է


«ՕՐՕ» դաշինքի երկարատև լռությունը չի նշանակում, որ այն պառակտվել է
Հունիս 3 09:23 2017

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. ««ՕՐՕ» դաշինքի երկարատև լռությունը հիմք չէ դրա պառակտման մասին լուրերի համար, քանի որ դրանք չեն համապատաս­խանում իրականությանը: «Armtimes.com»-ի հետ զրույ­ցում նշել է Ս. Օհանյանի շտաբի ներկայացուցիչ էդիտա Մալխասյանը:
«Դաշինքը դեռ գոյություն ունի, և որևէ այլ բովանդա­կությամբ ոչ մի հանդիպում, քննարկում, զրույց չի եղել»,- նշել է էդիտա Մալխասյանը և հավելել, թե քանի դեռ Սեյրան Օհանյանը պաշտոնական հայտարարություն չի արել, դաշինքը գործում է»:

Մանրամասները՝ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում: