Հայտնի է Արթուր Աբրահամի առաջիկա մրցակիցը


Հայտնի է Արթուր Աբրահամի առաջիկա մրցակիցը
Հունիս 3 00:46 2017

Հայտնի է դարձել պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամի առաջիկա մրցակիցն աշխարհի չեմպիոնի կոչման համար:

Ինչպես տեղեկացնում է բռնցքամարտիկի մամուլի քարտուղար Սիրան Գրիգորյանը, Արթուր Աբրահամի առաջիկա մրցակիցը կլինի 27-ամյա բրիտանացի Քրիս Յուբենք Կրտսերը: Մենամարտը կկայանա հուլիսի 15-ին կամ 22-ին:

Հիշեցնենք, որ նախորդ մենամարտում Արթուր Աբրահամը WBO-ի վարկանիշային մենամարտում մրցավարիների որոշմամբ հաղթել է Ռոբին Կրասնիկիին: