Հրդեհ Բազմաղբյուր գյուղում


Հրդեհ Բազմաղբյուր գյուղում
Հունվար 21 16:23 2017

Հունվարի 21-ին, ժամը 12.28-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արագածոտնի մարզի Բազմաղբյուր գյուղում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բազմաղբյուր գյուղի թիվ 11 փողոցի 5-րդ շենքի տարածքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12.52-ին, մարվել՝ 13.08-ին:

Այրվել են դռներ (3 հատ), փայտյա ձողեր (3 հատ) և ներկի տարաներ (5 հատ մասնակի):