Արսեն Ջուլֆալակյանը հանդիպել է Շառլ Ազնավուրին


Արսեն Ջուլֆալակյանը հանդիպել է Շառլ Ազնավուրին
Հունիս 3 00:22 2017

Հունահռոմեական ոճի ըմբիշ, միջազգային կարգի սպորտի վարպետ Արսեն Ջուլֆալակյանը հանդիպել է ֆրանսահայ նշանավոր շանսոնիե Շառլ Ազնավուրին: Ջուլֆալակյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել և գրառում կատարել. «Մեծագույն մարդ, հայ, արտիստ, մաեստրո և լեգենդ` Շառլ Ազնավուր: Խորապես տպավորված եմ այս հանդիպումով: Ի դեպ, այժմ նա գիտի, թե ինչպես է արտասանվում «ըմբշամարտը» հայերենով»,- գրել է ըմբիշը: 



loading...