Հրանտ Մելքումյանը շրջանցեց Արտաշես Մինասյանին


Հրանտ Մելքումյանը շրջանցեց Արտաշես Մինասյանին
Հունիս 2 23:36 2017

Մինսկում անցկացվող շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունում կայացան 4-րդ տուրի պարտիաները:

Մրցաշարը երեք անընդմեջ հաղթանակով մեկնարկած մեր գրոսմայստեր Արտաշես Մինասյանն այսօր անհաջող հանդես եկավ եւ սպիտակներով պարտվեց ուկրաինացի Յուրի Կուզուբովին: Նա 3-րդ տեղից միանգամից նահանջեց 29-րդ հորիզոնական:

Իսկ ահա գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը երրորդ հաղթանակը տարավ առաջնությունում, վաստակեց 3,5 միավոր եւ բարձրացավ 10-րդ հորիզոնական: Նա այժմ միայն կես միավորով է զիջում մրցաշարի միանձնյա առաջատար Յուրի Կուզուբովին:

Մեր մյուս շախմատիստներից այսօր հաղթանակ տարան նաեւ Գաբրիել Սարգսյանը, Արման Փաշիկյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Մանուել Պետրոսյանը, Տիգրան Հարությունյանը, Արամ Հակոբյանը, Արման Միքայելյանը եւ Դավիթ Միրզոյանը:

Վաղը նախատեսված 5-րդ տուրում Հրանտ Մելքումյանը սպիտակներով կհանդիպի ռուսաստանցի գրոսմայստեր Դենիս Խիզմատուլինի հետ, իսկ Գաբրիել Սարգսյանը քննության կենթարկի իր հայրենակից Տիգրան Հարությունյանին: