Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է


Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է
Հունվար 21 15:37 2017

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 21-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում տեղ - տեղ մերկասառույց է, որտեղ կատարվում են աղով, ավազով մշակման աշխատանքներ:

Ինչպես տեղեկացրին նախարարության լրատվական ծառայությունից, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ճանապարհները բաց են: